Բժիշկները հայտնել են կորոնավիրուսով հիվանդի թոքերի առաջին հաջող փոխպատվաստման մասին

Ուհանի համալսարանին կից հիվանդանոցից դուրս են գրել կորոնավիրուսով ախտահարված հիվանդին, ում ՉԺՀ-ում առաջին անգամ թոքերի փոխպատվաստման վիրահատության են ենթակել: Ինչպես տեղեկացնում Է հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Հեռուստաալիքի տվյալներով՝ 65-ամյա Ցույ Չժիցյանն առողջարցել Է վիրահատական միջամտությունից հետո երեք ամիս անց:

Տղամարդը ծանր տեսակի հիվանդությամբ բժիշկների մշտական հսկողության ներքո Է գտնվել 166 օր՝ այն պահից, երբ նրա մոտ վիրուս Է հայտնաբերվել: Բժիշկ Լին Հույցինը պատմել Է, որ թոքերի փոխպատվաստումից հետո մի քանի շաբաթվա ընթացքում Ցույ Չժիցյանն ի վիճակի չի եղել շարժվելու: Փոխպատվաստումից հետո մահճակալից վեր կենալու համար հիվանդին երկու ամիս Է պահանջվել: Ինչպես ճշտել Է հիվանդանոցի աղբյուրը, այժմ Ցույ Չժիցյանը պետք Է վերականգնողական բուժընթաց անցնի տեղական պրոֆիլակտորիումներից մեկում:

«Վերջապես ես դուրս գրվեցի, ձեզ մեծ շնորհակալություն»,- գրել Է պացիենտը հատուկ տախտակի վրա, որի խոսելու ունակությունը տակավին չի վերադարձել: Չինական կողմի տեղեկություններով՝ աշխարհում կա ընդամենը կորոնավիրուսով վարակված 10 պացիենտ թոքերի դիսֆունկցիայով, որոնք փոխպատվաստման են ենթարկվել: Բացի ՉԺՀ-ից, մասնագետները համանման վիրահատություններ են կատարել Ավստրիայում, Իտալիայում, Կորեայի Հանրապետությունում եւ ԱՄՆ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: