ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիշնևում բախում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ

boo_zzXRf.jpg

Մոլդովայի Ադրբեջանցիների կոնգրեսը այսօր հանրահավաք էր կազմակերպել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանագոտում հակամարտության հետ: Ակցիայի մասնակիցներն անցել են Քիշնեւի փողոցներով մինչեւ Հայաստանի դեսպանատան շենքը: Այստեղ են հասել մաեւ հայ համայնքի ներկայացուցիչները:

Նրանց միջեւ բախումներ են սկսվել: Ծեծկռտուքը դադարեցրել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Նրանք միմյանցից խլել են դրոշները եւ մեկը մյուսի հասցեին վիրավորանքներ են բղավել: Իրավիճակին միջամտել են իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք «կենդանի վահան» են կազմել երկու սփյուռքի ներկայացուցիչների միջեւ, հայտնում է «Sputnik-Մոլդովան»:

«Մենք այստեղ ենք հավաքվել, որ դեսպանատունը պաշտպանենք»,- լրագրողներին ասել է հայ համայնքի ներկայացուցիչը՝ հավելելով, որ այս մասին որոշումն ընդունվել է հենց իմացել են ադրբեջանցիների պատրաստվող ակցիայի մասին: