«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը»․ Սերժ Թանկյանի կոչը

 

Աշխարհահռչակ »System of A Down» ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական աջակցությանը՝ առաջարկելով միանալ միջնորդագրին։ Թանկյանը գրում է, որ սկսած 1992 թվականից ամերիկացի հարկատուների գումարներից ավելի քան 1․5 մլրդ դոլար է ծախսվել Ադրբեջանի կառավարությանը ֆինանսավորելուն։ Միայն 2018 և 2019 թվականներին Միացյալ Նահանգները Ադրբեջանին 101 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել, որը յուրացվել է և ծախսվել տարածաշրջանային պատերազմներ հրահրելու, այդ թվում՝ Հայաստան ներխուժելու փորձերի վրա։

«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը, այցելի՛ր DEFENDARMENIA.COM՝ միջնորդագիրը ստորագրելու համար»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր Փալոնեի առաջարկը՝ զրկել Ադրբեջանին ռազմական աջակցությունից։

«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը»․ Սերժ Թանկյանի կոչը