Որոշումը փոխվել է․ երբվանից կվերսկսվեն դպրոցների ու բուհերի դասերը

Մայիսի 30-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ հակահամաճարակային կանոնները պահելու դեպքում սեպտեմբերից դպրոցներում դասերը կարող են վերսկսել․

Ե՞րբ կվերսկսվեն դասերը բուհերում ու դպրոցներում

«Բոլոր հնարավորությունն ունենք սկսելու դասերը, և դա մեր շատ մեծ ցանկությունն է, որովհետև հեռավար կրթությունը որքան էլ որ հաջող կազմակերպենք, բայց ունի իր նաև բացասական կողմերը, մասնավորապես, սոցիալականացման խնդիրը», — հայտարարեց Հարությունյանը:

Այսօր, սակայն, նախարարը, կարծես թե, բավականաչափ լավատեսորեն տրամադրված չէ․ նախարարությունից փորձեցինք ճշտել՝ արդյոք սեպտեմբերից դասերը դպրոցներում ու համալսարաններում վերսկսելո՞ւ են, կա՞ վերջնական որոշում, պատասխանեցին՝ «Հիմա դեռ քննարկվում է պարետատան հետ, նոր բան չկա, կհայտնենք»։ Հարցրինք նաև՝ ճի՞շտ են շրջանառվող այն տեղեկությունները, որ համալսարաններում դասերը կարող են փետրվար ամսից բացվել․ «Նման որոշում չկա»,- պատասխանեցին նախարարությունից։