Երևանում երիտասարդ կինը ծննդաբերությունից 5 օր անց իրեն նետել է պատուհանից

Երեկ գիշերը Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի պատուհանից դուրս է նետվել երիտասարդ կին:Հիվանդանոց տանելու ճանապարհին նա մահացել է բազմակի վնասվածքներից:

Այս մասին գրում է Hraparak.amը: Կայքի տեղեկություններով՝ նա ընդամենը 24 տարեկան էր: Ոստիկանությունից հաստատել են  տեղեկությունը:

«Հուլիսի 17-ին, ժամը 07:40-ին Միքայելյան Բ/Կ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1996թ. ծնված քաղաքացի( կին): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»:

Կինն ընդամենը 5 օր առաջ էր  ծննդաբերել: Դեպքով զբաղվում է քննչական կոմիտեն: