Նոր տեղեկություններ կորոնավիրուսով վարակված Արսեն Թորոսյանի ծնողների առողջական վիճակի մասին

Ինչ վիճակում են գտնվում Արսեն Թորոսյանի ծնողները

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն’ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով:Վերջիններս գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից, պարզելու համար նաև, թե արդյոք նախարարը շփումներ ունեցել է ծնողների հետ, թե ոչ. «Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,-եզրափակեց խոսնակը: