27-ամյա մոդելի և 89-ամյա միլիարդատիրոջ ամուսնության պատմությունը. ինչպե՞ս դասավորվեց նրանց ճակատագիրը. լուսանկարներ

1994-ին հայտնի երիտասարդ մոդել Աննա Նիկոլ Սմիթն ամուսնացավ 89-ամյա նավթային մագնատ Ջեյմս Հովարդ Մարշալ Երկրորդի հետ: Այս ամուսնությունը բոլորը քննարկեցին: Բոլորը քննադատում էին աղջկա նյութապաշտությունը: Իսկ ծերունուն միայն կարող էին խղճալ դրա համար:

Ինչպե՞ս դասավորվեց նրանց կյանքը

Մոդել Աննա Նիկոլ Սմիթը 90-ականների իսկական աստղ էր. նա նկարահանվել է տղամարդկանց ամսագրերի համար և խաղացել ֆիլմերում: Աղջկան հաջողվել է հայտնի դառնալ իր պայծառ տեսքի շնորհիվ: Բայց նա միշտ չէ, որ այդքան գրավիչ էր:

Աղջիկը, ում, ի դեպ, իրականում կոչում էին Վիկի Լին Հոգան, ծնվել և մեծացել է հասարակ ընտանիքում: Մայրը նրան միայնակ է մեծացրել: Աղջիկը միշտ երազել է նմանվել Մերիլին Մոնրոյին:

Նրա առաջին ամուսնությունն այդքան էլ հաջողված չէր: Ամուսինը նրան լքել էր, չնայած որ երեխա ունեին: Ծայրը ծայրին հասցնելու համար աղջիկը պարում էր գիշերային ակումբներում:

 

Այդ ժամանակ դեռևս շիկահեր չէր և կանացիություն չուներ: Ակումբում նրան այնքան էլ չէին սիրում, քանի որ գրեթե կուրծք չուներ և ինքն էլ գեղեցիկ չէր: Սակայն նրան նկատեց Ջեյմս Հովարդ Մարշալ Երկրորդը, ով արդեն 80 տարեկան էր:

Ջեյմս Հովարդը նավթային մագնատ էր և համալսարանի պրոֆեսոր: Պատանեկության տարիներին նա, ի դեպ, շատ գրավիչ տղամարդ էր: Արդեն երկու անգամ ամուսնացել էր, ամուսնություններից յուրաքանչյուրը տևել էր 30 տարի: Այսպիսով, նա մնաց մենակ և որոշեց ապրել իր վերջին օրերը երիտասարդ և սիրուն պարուհու ընկերակցությամբ:

Ծերուկն առատաձեռն էր իր նոր ընկերուհու հանդեպ: Նա վճարեց աղջկա պլաստիկ վիրահատության համար, տվեց նրան թանկարժեք իրեր: Ժամանակին գնել է 2 միլիոն դոլար արժողությամբ զարդեր ոսկերչական խանութում: Այս ժամանակահատվածում աղջիկը վերածվեց շքեղ կնոջ և վերցրեց Անա Նիկոլ Սմիթ անունը, որով նա հայտնի դարձավ:

Աննայի կյանքը կարծես վեր էր բարձրանում: Նրան սկսեցին հրավիրել նկարահանվելու տղամարդկանց ամսագրերում:

Հարսանիքի ժամանակ Աննան սպիտակ զգեստով էր, իսկ փեսան այնքան ծեր էր, որ ստիպված էր նստել սայլակին: Իհարկե, ոչ ոք չէր հավատում, որ այս ամուսնությունը սիրո վրա է կառուցվել: 1994-ին նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին:

Այնուամենայնիվ, հենց այս սկանդալային ամուսնության շնորհիվ էր, որ Աննա Նիկոլը հայտնի դարձավ և սկսեց ավելի հաճախ հայտնվել հեռուստատեսությամբ: Նա նույնիսկ ուներ իր սեփական հաղորդումը:

Նա ընկերական հարաբերություններ ուներ տարեց ամուսնու հետ: Այդ հիանալի աղջիկն իր ներկայությամբ լուսավորեց նրա ծերությունը և դրա դիմաց ստացավ նվերներ: Այսպիսով, ոչ ոք չի նեղացել:

Այս ամուսնությունը տևեց ընդամենը 14 ամիս: 90 տարեկան հասակում Ջեյմսը մահացավ վարակիչ հիվանդությունից: Աննան մինչև իր օրերի ավարտը հոգ էր տանում նրա մասին: Աղջիկը սպասում էր, թե երբ է ժառանգության իր բաժինը ստանալու:

Բայց հիասթափությունը շատ մեծ էր, երբ Աննան իմացավ, որ ամուսինն իրեն ոչինչ չի կտակել: Աղջիկը դիմեց դատարան, իսկ այդ դատական գործերը տարիներ տևեցին, սակայն ապարդյուն, քանի որ նա ոչինչ չկարողացավ ստանալ: