Աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ ըստ ազգությունների․ տեսեք, թե ով է այնտեղ Հայաստանից (ֆոտո)

Հեղինակավոր Elle ամսագիրը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ ըստ երկրների: Ցուցակում ներառված են միայն թխահերները, քանի որ, ըստ ամսագրի, հենց նրանք են բոլոր ժամանակներում համարվում ամենագեղեցիկները: Որպես ապացույց ներկայացվում են «Միսս Աշխարհ» и «Միսս Տիեզերք» մրցույթների հաղթողների վիճակագրությունը, որոնցից 90%-ը եղել են հենց թխահերներ:

Ամերիկուհի՝ Մեգան Ֆոքս

1

Նրա գեղեցիկ աչքերի համար նրան շատ բան են ներում: Թեև շատերը ասում են, որ նա իր գեղեցկության համար պարտավոր է ոչ թե բնությանը, այլ պլաստիկ վիրաբույժներին, բայց ամեն դեպքում, այսօր աշխարհը հնարավորություն ունի հիանալու իսկապես իդեալական համարվող Մեգանով:

Իտալուհի՝ Մոնիկա Բելուչի

2

 Վերջին 20 տարում Մոնիկա Բելուչին վստահորեն կրում է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը: Մոնիկան աշխարհին գերել է իր ուլտրականացիությամբ, շքեղ կառուցվածքով ու խելացի աչքերով: Եվ նույնիսկ տարիքային տատանումները չեն ազդում այս կնոջ հմայքի վրա, և նա իր 50 տարիների հետ, շարունակում է լինել հոլիվուդյան ամենապահանջված գեղեցկուհիներից մեկը:

Հնդկուհի՝ Այվշարա Ռայ

3

Այս հնդկուհուն հաջողվեց դառնալ ոչ միայն Հնդկաստանի, այլև ամբողջ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը՝ 1994-ին վաստակելով «Միսս Աշխարհ» տիտղոսը: Նույնիսկ երեխա ունենալուց հետո, երբ նա  գիրացել էր 30 կգ-ով, նրա երկրպագուները Այվշարային շարունակում էին համարել ամենագեղեցիկը: Այսօր այս հայտնի հնդկուհին հաջողությամբ նկարահանվոմ է հոլիվուդյան ֆիլմերում:

Իսպանուհի՝ Պենելոպե Կրուս

4Իսպանական ամբողջ ջերմեռանդությունը իր մեջ կրող հոլիվուդյան այս դերասանուհին նույնիսկ ֆիլմերում այնքան տիպական է մարմնավորում իսպանուհու կերպարները, որ դրա համար Օսկար է ստանում: Բավական է հիշել «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում նրա կերտած Մարիա Ելենայի կերպարը: Նրա դարչնագույն աչքերը և սև մազերը դարձել են նրա այցեքարտը, և նա շատ տուրք չի տալիս գեղեցկության արհեստական միջոցներին, այլ պարզապես ընդգծում է բնությամբ իրեն տրվածը:

Բրազիլուհի՝ Ադրիանա Լիմա

5

Victoria’s Secret-ի ամենահայտնի հրեշտակներից մեկը շարունակում է մշտապես գլխավորել ամենացանկալի և պահանջված կանանց ցուցակները՝ շնորհիվ իր իդեալական կառուցվածքի և կանացիության:

Բրիտանուհի՝ Քեթրին Զետա-Ջոնս

6

Ժամանակին Հոլիվուդի ամենահեղինակավոր դերասաններից մեկը՝ Մայքլ Դուգլասը, պարզապես կորցրեց գլուխը այս գեղեցկուհուն տեսնելուց հետո, և այն ժամանակ իր կնոջից ամուսնալուծվելու համար հսկայական տուգանքներ վճարեց՝ միայն թե լինի Քեթրինի կողքին: Այսօր հոլիվուդյան այս գեղեցիկ զույգը մեծացնում է իր երկու երեխաներին:

Մեքսիկուհի՝ Սալմա Հայեկ

7

Ժամանակին այս կրակոտ գեղեցկուհին խաղում էր ճակատագրական կանանց դերեր, իսկ այսօր նրա մասնակցությամբ ֆիլմերը ներկայացվում են Կաննի կինոփառատոնին, և նա աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ միլիոնատեր, բարեգործ և կոլեկցիոներ Ֆրանսու Անրի-Պինոյի կինն է:

Հայուհի՝ Քիմ Քարդաշյան

8

Քիմ Քարդաշյանը մեր օրերի ֆենոմենն է: Ժամանակին ռեալթի շոուների աստղը հոլիվուդյան միջոցառումներում անցանկալի հյուր էր, իսկ այսօր թիվ մեկ աստղն է: Հենց նա՝ իր յուրահատուկ կառուցվածքով, հեղափոխություն արեց նորաձևության աշխարհում ընդունված չափանիշների մեջ:

Չինուհի՝ Ֆան Բինբին

9

Եթե դուք չգիտեք՝ ով է նա, ապա շատ բան եք բաց թողել: Հենց նա է համարվում ամբողջ Ասիայի ամենագեղեցիկ կինը: Նա դարձել է հռչակավոր L’Oreal-ի դեմքը և Կաննի կինոփառատոնի ամենացանկալի հյուրերից մեկը:

Ռուս՝ Ալսու10

Թաթարական ծագումով այս գեղեցկուհին համարվում է ռուսական էստրադայի ամենապահանջված երգչուհիներից մեկը, և չնայած մեծահարուստ հայր ունենալուն, նրա մուտքը երգի ասպարեզ չպայմանավորեցին այդ հանգամանքով, այլ գնահատեցին նրա ձայնային ունակությունները: