«Բարի լույս». Աստղիկ Սաֆարյանն՝ առանց շպարի

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին արձակել է մազերն ու շպարված չէ։ Աստղիկ Սաֆարյանը սպիտակ շապիկ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Բարի լույս։ Արթնացա այսպես»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին ամիսներին Իսպանիայում է գտնվում, վառ շրջազգեստ էր կրում ու մուգ գունի շապիկ։ Աստղիկ Սաֆարյանը սպորտային կոշիկներ էր ընտրել, արձակել մազերը։ Երգչուհին բնական շպարով էր։ Մեկնաբանությունների հատվածում Աստղիկ Սաֆարյանը հայկական դրոշի գույներով սրտիկներ էր օգտագործել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Յուրահատուկ»։