ՀՐԱՏԱՊ. Վերջին մեկ օրվա ընթացում մահացել է 10 մարդ. վերջին տվյալները

ՀՐԱՏԱՊ. Վերջին մեկ օրվա ընթացում մահացել է 10 մարդ. վերջին տվյալները

Հայաստանում հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 469 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 36162 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 151879, վերջին մեկ օրում` 1981 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 10013 պացիենտ, նվազել է 19-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 25244 անձ` վերջին մեկ օրում 478 անձ: Ընդհանուր առմամբ, 688 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով): Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է: