Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 22-ին, 25-ին, 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 22-ի  երեկոյան, 23-24-ի  գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:  Հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի  23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    39.70C (1989 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        15.70C (1976 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    27.60C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.