Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը դատապարտել է ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր Հյուպատոսությունը հայտարարություն է տարածել Facebook-ում: Հյուպատոսությունը անդրադարձել է հայ-ադրբեջանական միջադեպին:

«Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ս.թ. հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը: Դատելով դեպքերի հաջորդականությունից` ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված և ուղղորդված:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները»,-ասվում է գրառման մեջ