Ինչպե՞ս քավել մեղքերը մեծ վեճից հետո. սերը արտահայտելու անխոս միջոցներ

Շատ հաճախ է պատահում, որ զույգերը տարաձայնություններ են ունենում և սկսում են վիճել իրար հետ: Վեճերի ժամանակ մարդիկ հաճախ ասում են բաներ, որոնց համար փոշմանում են, որից հետո հարաբերությունները վերականգնել դժվար է լինում:

Ահա թե ինչպես կարելի է վերականգնել հարաբերությունները։

Գնեք նրա ամենասիրած քաղցրավենիքը կամ պատրաստեք սիրելի ուտեստը: Կազմակերպեք հաճելի ժամանց և փորձեք մեղքերը քավել:
Փոքրիկ բացիկ գնեք, որի մեջ գրված կլինի «Շնորհակալ եմ, որ դու կաս»: Բացիկն ուղարկեք իրական հասցեով, այլ ոչ թե օնլայն:
Գտեք նրա ամենասիրած երաժշտությունը, ուղարկեք նրան և գրեք, թե որքան եք սիրում իրեն:
Թղթերի վրա ամրացրեք նրա լուսանկարները, գունավոր գրիչներով զարդարեք այն և ուղարկեք իրեն:
Հրավիրեք ընթրիքի և խոսեք կռվի մասին, որը ստիպել է ձեզ նեղացնել իրեն: Ներողություն խնդրեք:
 
Նոթատետր նվիրեք և մեջը գրեք, թե որոնք են նրան սիրելու պատճառները:
Որոնեք նրա ամենասիրած հեղինակի գիրքը և նվիրեք իրեն:
Մեկ օրով ազատեք հոգսերից, նրա փոխարեն արեք ամեն ինչ:
Եվ վերջապես, ասեք այն, որ իրոք գնահատում եք ձեր հարաբերությունները և որ երբեք դրանք չեք փոխարինի ոչնչով: