Խոշոր ավտովթար Հայաստանում․ կա վիրավոր

Այսօր, հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Էստոնական փողոցում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։ Փաստի առիթվ Հ․ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: