Փաշինյանը 7 կետով ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը. Ադրբեջանը պետք է…

Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից.Փաշինյանը 7 կետով ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը

Որեւէ կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած եւ վստահ մեր ուժերի, մեր ժողովրդի եւ հասարակության տոկունության վրա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորաես, նշեց. «Բայց մեզ անհրաժեշտ է կատարել նաեւ որոշակի հետեւություևններ: մենք չենք կարող անտեսել այն, ինչ տեղի է ունեցել: Չենք կարող անտեսել փաստը, որ 2016-ի ապրիլից հետո երկրորդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից ու հռետորաբանությունից: Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերը կենտրոնացրել էր մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարի վրա: Բայցեւայնպես մենք մեր դիրքորոշումը հուլիսյան մարտերից հետո ամրապնդել ենք եւ նրանք արտահայտվում են հետեւյալում. 1. Հայաստանի եւ Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից խիստ կարեւորում եմ Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը եւ այդ համագործակցությանը առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակությունը հաղորդելը: 2. Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ, 3. Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից եւ վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ, 4. Բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են եւ դրանց նպատակը ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկվում են բանակցային ողջ գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից եւ պատրաստ է փոխզիջման: Առանց որեւէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության չեն կարող զիջվել որեւէ պարագայում: 5. Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի, սահմանամերձ բնկավայրերի քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքները: Ադրբեջանին զենք մտակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ զինված ուժերի եւ խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիներ՝ իրենց մասնագետներով հանդերձ: Արդեն 3-րդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում ՀՀ սահմանամերձ բնակավայրերին ու Արցախում ապրող մարդկանց, խախտում է նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական տեղաշարժի եւ այլ իրավունքներ: Այն մոտեցումը, որ այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո, ընդունելի չէ: Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս: 6. Հրադադարի պահպանման մոնիտորինգը, որը գոյություն ուներ մինչեւ համավարակը, փաստացի, խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ, որը լինի մշտական, ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ եւ որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիտորինգային գործունեությունը կրող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն եւ կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում թե պետական սահմանին, թե շփման գծում: Զինվորականների միջեւ տեղում ուղի կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու եւ պարզաբանելու ուղղությամբ: 7. Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճռականորեն մերժել եւ մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»: