Իտալիայում պանրագործներն աշխարհի ամենամեծ պանիրն են պատրաստել. տեսեք, թե որքան է կշռում այն

Իտալական Սարդինիա կղզում 600 կգ քաշով գնդաձև պանիր է պատրաստվել, սա նոր համաշխարհային ռեկորդ է: Այս մասին տեղեկացնում է Ansa.it կայքը:

Անցյալ տարվա մայիսին Լոկուլի համայնքում ոչխարի կաթից պատրաստել են այս գնդաձև Պեկորինո պանիրը: Այն մեկ տարուց ավելի պահվել է հատուկ պայմաններում, հետո այն տեսել է Գինեսի ռեկորդների գրքի աշխատակիցը և որոշել այն ներառել գրքում:

Այս հսկան ճանաչվել է ոչխարի կաթից պատրաստված պանրի` աշխարհում ամենամեծ կտորը: Ռեկորդակիրն ունի 165 սմ տրամագիծ և 60 սմ բարձրություն: Պատրաստման համար անհրաժեշտ է եղել շուրջ 4500 լիտր կաթ: Նախագիծը ղեկավարել է Աննա Պիցալիսը: Նա ցանկանում էր, որ ռեկորդը հանրության ուշադրությունը գրավի շրջանի նկատմամբ:

Նախորդ ռեկորդը պատկանում էր 2009 թվականին իտալական Ասկոլի-Պիչենո գավառում պատրաստված 534 կիլոգրամանոց պանրի կտորին: