ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են մարդիկ փրկում հրդեհվող բնակարանից ցած նետված երկու երեխայի կյանքը

France: Young brothers jump from a burning building in Grenoble ...

Երկու մանկահասակ եղբայրներ փրկվել են Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհից: Եղբայրները ցած են նետել շենքի 4 հարկի պատուհանից՝ ավելի քան 10 մետր բարձրությունից: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է ավագը կրտսեր եղբորը ցած նետում: Ներքևում կանգնածների բղավոցների ներքո րոպեներ անց ցատկում է նաև ավագ եղբայրը: Երեխաներից մեկը եղել է 3, իսկ մյուսը՝ 10 տարեկան։
Երեխաները, ինչպես նաև շենքի 17 այլ բնակիչներ հոսպիտալացվել են: Տղաների կյանքը փրկող ևս 4 քաղաքացի՝ բժշկական զննություն անցնելու նպատակով, տեղափոխվել է հիվանդանոց: ArmLife.am