Հենց սա է կորոնավիրուսի առաջին և ամենաճիշտ ախտանիշը

Նշաններ, որոնք զգուշացնում են, որ ...

Կորոնավիրուսով վարակման առաջին ախտանիշը բարձր ջերմաստիճանն է. հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը ռուսական ալիքին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարդիկ պատմում են, որ գիշերվա կեսին արթնանում են մթության մեջ, նրանք իրենց սարսափելի են զգում, չեն հասկանում, թե ինչ է կատարվում, բացատրել է Հարիսը։

Նա հավելել է, որ դրանից հետո հիվանդները սարսուռ են զգում։
Ամենանշանակալի ախտանիշը տենդն է և 38 աստիճանից բարձր ջերմաստիճանը, ընդգծել է նա