Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում եռյակ է լույս աշխարհ եկել

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում օրը լավ լուրով են սկսել ու շտապել են դրա մասին  տեղեկացնել բոլորին։ «Առավոտը բարի լուրով սկսենք: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար,մեր Տավշո աշխարհի համար»,- հայտնում է դպրոցի ֆեյսբուքյան էջը։