ԱՇԽԱՐՀԻ ԹՈՓ 10 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԿԱՆԱՅՔ

Ո՞վ է աշխարհի ամենագեղեցիկ կինը հիմա։ Ձեր կարծիքով, ո՞վ է արժանի այդ տիտղոսին։ Հիշենք, որ ամեն կին գեղեցիկ է իր ճանապարհով։ Այս ցուցակում, որը կազմված է օնլայն քվեարկության հիման վրա, ներկայացված են աշխարհի ամենագեղեցիկ կանայք, որովհետև գոյություն չունի ստանդարտ պատկերացում գեղեցկության մասին։ Ցուցակում ներկայացված կանայք վստահ, խելացի, ցանկալի, ակտիվ և նվիրված են իրենց աշխատանքներին։

 

Ահա աշխարհի թոփ 10 ամենագեղեցիկ կանայք

 

10. Taylor Swift – ԱՄՆ

Տարածված փաստ է, որ յուրաքանչյուր անձ ունի իր ճաշակը։ Բայց, երբ գալիս է պահը, որպեսզի գնահատվի անձի գեղեցկությունը, պետք է նաև գնահատել ներքինը, արտաքինի հետ միասին։ Արտաքին կամ ֆիզիկական գեղեցկությունը կմարի տարիքի մեծանալու հետ, բայց մնացածը կմնան անտարիք և կպահեն անձին գեղեցիկ հավերժ։

Ամենահայտնի ժամանակակից երգչուհի և երգերի հեղինակ Taylor Swift ոչ միայն ներքուստ է գեղեցիկ, այլ նաև արտաքինից։ Taylor Swift իր ձեռքերի մեջ է պահում ամենասիրված արտիստի տիտղոսը, ինչպես նաև նա ամենաշատ փող վաստակող երգչուհին է հիմա։

 

9. Selena Gomez – ԱՄՆ

Գեղեցիկ, երիտասարդ, ամերիկյան աստղ Selena Gomez նորից է հայտնվել «Աշխարհի թոփ 10 ամենագեղեցիկ կանանց» ցուցակում։ Նա նաև եղել է 2017թ-ի «Աշխարհի թոփ 10 ամենագեղեցիկ կանանց» ցուցակում։ Ավելին քան 132 մլն ինստագրամյան հետևորդներով նա աշխարհի ամենաշատ հետևորդներ ունեցող աստղն է։

Գեղեցկությունը աշխարհում ամենաքննարկվող թեմաներից է և գոյություն չունի հաղթող։ Նա՝ ով համարվում է ամենագեղեցիկը կարող է ժամանակի ընթացքում զիջել այդ տիտղոսը մեկ ուրիշին։ Սովորաբար կանանց գեղեցկությունը որոշվում է նրանց արտաքին տեսքով։ Բայց կան նաև այլ ֆակտորներ, օրինակ՝ «Աստղ» լինելը, վստահության մակարդակը, ինտելեկտը, հայտնիությունը և կարողությունները։

 

8. Emma Watson – Անգլիա

28 ամյա Բրիտանացի դերասանուհի, մոդել և ակտիվիստ Emma Watson հայտնի էր աշխարհին դեռ 11 տարեկանից, երբ սկսեց նկարահանվել «Harry Potter»-ի մասին պատմող ֆիլմերում։ Ամենագեղեցիկ կինը բավականին երիտասարդ իդիալ է հիմա։ Watson – ին մեծ ճանաչում բերեց «Beauty and the Beast» ֆիլմը։ Նա ծնվել է Փարիզում, Անգլիացի իրաբաններ Jacqueline Luesby և Chris Watson ընտանիքում։ Նա ապրել է Փարիզում մինչև 5 տարեկանը։

Նկարահանվելու հետ միասին նա նաև ակտիվ մարդասիրական գործունեություն է ծավալում։ Հիմա նա աջակցում տրանսգենդերների իրավունքների պաշտպանությանը։ Իր թվիթերյան էջում նա նշել էր, որ տրանսգենդերների իրավունքները, դա մարդկանց իրավունքներն են։

 

7. Fahriye Evcen – Թուրքիա

Fahriye Evcen Թուրքիայի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկն է։ Նա հայտնի է իր կատարյալ աչքերով և լավ ընդգծված ծնոտով։ Նա նաև հայտնի է իր գեղեցիկ ժպիտով, որը կարող է հալեցնել ամենակոպիտ սիրտը։ Ծնվել է թուրք և գերմանացի ծնողների ընտանիքում։ Նա կարող է խոսել 4 լեզվով՝ թուրքերեն, գերմաներեն, անգլերեն և իսպաներեն։

6. Taylor Hill – ԱՄՆ

Taylor Hill 22  ամյա ամերիկացի մոդել է և «Victoria’s Secret» – ի հրեշտակ։ 9,7 մլն հետևորդներով ինստագրամում նա արժանի է գտնվել այս ցուցակում։ Հիմա նա ամենագրավիչ մոդելներից մեկն է աշխարհում։

Բացի դա, նա նաև խաղացել է 2016թ-ի  «The Neon Demon» ֆիլմում։ Նույն տարում, նա հայտնվել է աշխարհի ամենաշատ գումար ստացող մոդելների ցուցակում։ Նաև հայտնվել է «Շատ հետևորդ ունեցող մոդելների» ցուցակի 17-րդ տեղում ըստ Harper’s Bazaar – ի։ Ընկերություններում աշխատելու և նկարահանումներին մասնակցելու հետ մեկտեղ, Taylor Hill ներկայացրել է մի շարք բրենդներ՝ Versace, Valentino, Chanel, Armani, Moschino, Dolce & Gabbana և այլն։

 

5. Beyoncé – ԱՄՆ

Այս 36 ամյա սևամորթ գեղեցկուհին միշտ «Աշխարհի թոփ ամենագեղեցիկ կանանց» ցուցակի մեջ է։ Beyonce անկասկած մեր օրերի այն կանանցից է, ով իր հետևում է թողնում այնպիսի աստղերի, ինչպիսիք են Emma Watson, Angelina Jolie, այլն և որից շատերն են փորձում օրինակ վերցնել։ Նա հայտնի է իր հստակ նորաձևությամբ և տեսքով։ Նա անկասկած ամենահմայիչ կինն է հիմա։ Ըստ Forbes և Time նա երեք տարի շարունակ (2015 -2017) գլխավորել է «Ամենահզոր կանանց» ցուցակը։ Նա նաև զբաղեցրել է  «Տարվա մարդ» ցուցակի 6-րդ տեղը։ Չնայած շատ մարդիկ քննադատում են իրեն, բայց նա արժանի էր գտնվել այս ցուցակում։ Նա ամենացանկալի կանանցից մեկն է մեր ցուցակում։

 

4. Priyanka Chopra – Հնդկաստան

Մեր ցուցակի 4-րդ հորիզոնականում է 34 ամյա Bollywood-ի աստղ Priyanka Chopra։ Նա առաջատար դիրք էր զբաղեցնում «Հնդկաստանի ամենագեղեցիկ կանանց» ցուցակում (2018թ)։ Այս ցանկալի դերասանուհին և երջչուհին ունի ավելին քան 21 մլն ինստագրամյան հետևորդ։ Նա ամենահայտնի հնդիկն է թե՛ Facebook-ում, թե՛ Twitter-ում։ Ավելացնենք նաև, որ նա ամենաշատ վարձատրվող աստղն է Հնդկաստանում։

 

3. Alexandra Daddario – ԱՄՆ

Alexandra Daddario – աշխարհի կապուտաչյա գեղեցկուհին։ Նրա աճող հայտնիությունը չի կարող վրիպել մարդկանց աչքից։ Այս գեղեցիկ ամերիկացի աստղը ունի իտալական, իռլանդական, հունգարական, գերմանական և անգլիական արմատներ։ Ավելին քան 5.6 ինստագրամյան հետևորդներով նա չէր կարող չլինել այս ցուցակում։ Բացի իր սեքսուալ արտաքինով, նա նաև հայտնի է, որպես ամենագեղեցիկ աչքեր ունեցող աստղը աշխարհում։

Նա ավելի շատ հայտնի է իր դերակատարումներով «Percy Jackson»-ի արկածների մասին պատմող ֆիլմերից։ Glamour-ը նրան անվանել է «Ամենակրքոտ կին» 2018թ-ի մայիսին։ Նա հեշտությամվ կարող էր ստանալ Time-ի «Տարվա մարդ» տիտղոսը, բայց մարդկանց կարծիքները տարբեր էին։

2. Nana (Im Jin-ah) – Հարավային Կորեա

Հայտնի իր բեմական կեղծանունով ՝ «Nana», նա ևս հայտնվել է մեր ցուցակում։ Նա Հարավ Կորեացի դերասանուհի և երգչուհի է, ով նաև շատ անգամներ աշխատել է Չինական ընկերությունների հետ։ Իր անմեղ տեսքով և հմայչությամբ նա ստացել է «Աշխարհի ամենագեղեցիկ դեմք» տիտղոսը։ Նա նաև առաջատար է «Կորեայի ամենագեղեցիկ կանանց ցուցակում»։

Nana համաշխարհային հայտնիություն ստացավ 2013թ-ին, երբ նրան տրվեց «Աշխարհի ամենագեղեցիկ երկրորդ դեմք» տիտղոսը Independent Critics-ի կողմից։ Հետո նա գրավեց 1-ին տեղը 2014 և 2015 թվականերին։

1. Liza Soberano – Ֆիլիպիններ

Ֆիլիպո-ամերիկացի դերասանուհին և մոդելը անցած տարի գրավել էր 2-րդ տեղը «Աշխարհի ամենագեղեցիկ կանանց» ցուցակում։ Իր դերասանական կարերիայի հետ միասին, նա նաև համաշախարհային բրենդ՝ Maybelline-ի դեմքն է։ Հայտնի է իր գեղեցիկ ժպիտով և հմայիչ արտաքինով։ Liza ամենահայտնի աստղն է Ֆիլիպիններում։ Ըստ շատ աղբյուրների նա աշխարհի ամենագեղեցիկ կինն է։