Ինչպես բարելավել ձեր ամուսնական կյանքը 24 միջոցներով

Ինչպես բարելավել ձեր ամուսնական կյանքը: Շատ հաճախ փոքրիկ քայլերը կարող են մեծ օգուտ բերել մեր ընտանիքներին ու ավելացնելով աճեցնել սերն ու համբերությունն ընտանիքում: Ահա 24 փոքրիկ միջոցներ, որ կարող են բոլորիս օգնել բարելավելու ամուսնական հարաբերությունները, սերն ու համբերությունը, և ուրախություն ու խաղաղություն բերել մեր ընտանիքներին: 1. Ամեն ինչ սիրով ու աղոթքով արեք: 2. Իրար հետ աղոթեք, առավոտյան, երեկոյան, ճաշելիս ու հետո: 3. Հենց կռվեք, առաջին նպատակը լինի կրակը հանգցնելը: 4. Ներողություն խնդրեք: 5. Ներեք իրար: 6. Երբ դիմացինդ խոսում է, իսկապես լսիր նրան: 7. Խոսքիդ տերը եղիր: 8. Ընտանեկան գործերդ ուրախությամբ արա: 9. Լավ կլինի կանոնավոր ընտանեկան քննարկումներ ունենաք խնդիրների վերաբերյալ: 10. Փոքր բաներով մշտապես ուրախացրու քո ամուսնուն/կնոջը: 11. Նրանից իմացիր թէ նա որ դեպքերում է սիրված ու որ դեպքերում մենակ զգում: 12. Քաղցր բառեր օգտագործիր նրան դիմելիս: 13. Փորձիր կատարել նրա խնդրաքները (ոչ թէ ցանկությունները) որքան կարելի է արագ: 14. Երբ նա քեզ ընդհատում է, համբերի: 15. Երբ գործով տնից հեռու ես, կապ մեջ մնա նրա հետ: 16. Միշտ հիշեք ձեր ամուսնության օրը: 17. Նրան ամեն օր ասա որ իրեն սիրում ես, դա շատ կարևոր է ու օգնում է: 18. Շնորհակալություն ասելիս արագ եղիր, քննադատելիս դանդաղ: 19. Մի ցանկացի որ նա ուրիշը լիներ: Ամեն մեկն էլ խասիաթ ունի, մեկա պիտի վարժվես: 20. Ասում են օգտակար է ամեն սենյակում մի սրբապատկեր ունենալ, որպեսզի միշտ հիշեք, որ ձեր ամուսնության կենտրոնը Քրիստոսն է: 21. Աղոթեք իրար համար ամեն օր: 22. Քո գործը լինի ամեն ինչ անել նրա փրկության համար: 23. Ինչպես Աստուծո Խոսքն է ասում, թող կինը հնազանդ լինի իր ամուսնուն իսկ ամուինն իր կնոջը սիրի ինչպես Քրիստոսը եկեղեցուն: Կնոջից հնազանդություն է պահանջվում, իսկ ամուսնուց իր կյանքը, որովհետև Քրիստոսն իր կյանքը դրեց եկեղեցու համար: 24. Միշտ հիշիր ընտանիքի սրբության ու պատվի մասին և Քրիստոսից ամեն օր խնդրիր, որ օգնի ձեզ սրբությամբ կատարել ամուսնության բարձր ու սուրբ կոչումը: