Երևանում ոստիկանները բերման են ենթարկել քրեական հեղինակություն «Յայան»-ին

Երևանում ոստիկանները բերման են ենթարկել քրեական հեղինակություն «Յայան»-ին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի), ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ) ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով Մալաթիա վարչական շրջանում իրականացրել են «Յայա Կոկո Ջամբո» հատուկ օպերացիան։   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված օպերացիայի շրջանակում Մալաթիայի ոստիկանություն են բերման ենթարկվել 3 հոգի, որոնցից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն՝ «Յայա» մականվամբ 39-ամյա Արմեն Գրիգորյանն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող Ժիրոյի» մերձավորներից է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: