Քանյե Ուեսթը սոցցանցի իր էջից հեռացրել է Քիմ Քարդաշյանից բաժանվելու ցանկության մասին գրառումը

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Թվիթերի իր էջից հեռացրել է Քիմ Քարդաշյանից բաժանվելու ցանկության մասին իր գրառումը։ Քանյեն հայտնել էր, որ արդեն երկու տարի է՝ ինքը փորձում է բաժանվել Քիմից: Նա Քիմին մեղարդում ամերիկյան «Ուոլդորֆ» հյուրանոցում դերասան Միկ Միլլի հետ հանդիպման ժամանակ անպատշաճ վարքի մեջ։ «Միկն իմ ընկերն է, նա իրեն պատշաճ է դրսևորել, իսկ ահա Քիմը անցել է սահմանները»,֊գրել էր ռեփերը։ Հիշեցնենք, որ սա Քանյեի՝ Քիմից դժգոհելու միակ առիթը չէ։ Ռեփերը ավելի վաղ Քիմին մեղադրել էր իրեն հոգեբուժարանում «փակելու» փորձի մեջ։ Քանյեի՝ վերը նշված գրառումը այժմ հեռացված է Թվիթերի նրա էջից։