Ալիևի օգնականը` Մեծամորի ատոմակայանի հրետակոծման մասին

Ալիևի օգնականը` Մեծամորի ատոմակայանի հրետակոծման մասին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Գաջիևը հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հրետակոծման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ խոսնակի հայտարարությունը իր «անձնական կարծիքն է եղել»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Նա ավելացրել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը չեն ծրագրել հրթիռակոծել Հայաստանի քաղաքացիական և ռազմավարական նշանակության օբյեկտները։ Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ): «Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է: Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բարցարձակ արգելք է»,-նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նշենք նաև, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել է Ադրբեջանի այս հայտարարությունը։