Աշոտ Փաշինյանը նոր գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջում կիսվել է օգտատեր Սեյրան Գրիգորյանի`

ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված Հայոց լեզվի և գրականության չափորոշչի վերաբերյալ գրառմամբ, որում ասվում է.

««Գրականություն» անկապ առարկայի նոր ծրագրի հեղինակները որոշել են,

որ հայկական դպրոցի 12-դ դասարանցի պատանիները Նարեկացու «Մատյանի» փոխարեն պիտի կարդան և վերլուծեն ժամանակակից գռեհկաբան արձակագիր ոմն Արմեն Օհանյանի ստեղծագործությունները։

Վայելե՛ք այս աղբը, սիրելի՛ երեխաներ»:

Աշոտ Փաշինյանը նաև կից գրառում է կատարել.
«Մեր գրականությունը ոնց որ ինչ որ տեղա գնում…
Ստեղ ստեղծած տարածության մեջ
«Աղբ»-ը երևի
Լօկ

Տառակույտա..
Դե եկեք համաձայնեք, էսօր ով չի տկլորվում…»: