«Իմ սեր». Էմմիի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

Երգչուհի Էմմին ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է ամուսնու հետ։ Էմմին, որն ամուսնությունից հետո ԱՄՆ-ում է բնակվում, որդիների հետ հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, իսկ ամուսնու հետ կադրերն այնքան էլ շատ չեն։ Նոր լուսանկարը մեկնաբանելիս Էմմին օգտագործել է «Իմ սեր», «ամուսին ամբողջ կյանքի համար» հեշթեգները։