Домой Без рубрики «Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչի, բացի… Եթե կա սեր, էլ ի՞նչ...

«Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչի, բացի… Եթե կա սեր, էլ ի՞նչ «բացի»»․ Սոֆի Մխեյանի կյանքի սկզբունքները

Այս անգամ Blognews.am-ը զրուցել է երգչուհի Սոֆի Մխեյանի հետ, ով կիսվեց մեզ հետ իր կյանքի սկզբունքներով և գաղտնիքներով: Անկեղծացավ, թե ինչի՞ է պատրաստ հանուն սիրո, և թե ի՞նչն է կարևոր մեր ներկայում:

Այն, ինչ ես զգում եմ, երբ երգում եմ, խոսքերով չես փոխանցի:

Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչիբացի… Եթե կա սեր, էլ ի՞նչ «բացի»:

Ես ուրախ մարդ եմ, և դրա գաղտնիքն է… Գաղտնիքներով չեն կիսվում 🙂

Պետք է միշտ հիշել, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ:

Իմ միակ խորհուրդը քեզ․ հավատարիմ մնա ինքդ քեզ:

Ես խենթանում եմ բեմում:

Իմ բոլոր երգերը երգում ու կատարում եմ ձեզ համար սիրով:

Եթե ես չլինեի երգչուհի, ապա ես ես չէի լինի:

Ապրեք ներկայով, որովհետև ներկան է մերը:

Անիմաստ եմ համարում երկար-բարակ մտահոգությունները:

Երբեմն ես անիմաստ մտահոգվում եմ:

Ես միշտ ինձ համարել եմ էքսպերիմենտալ:

Իմ բախտը բերել է․․․ Առհասարակ, իմ բախտը բերել է:)

Չեմ վախենում ու վերջ:

Ինձ կարող է կախվածության մեջ գցել… Երաժշտությունն արդեն դա արել է ու շարունակում է անել:

Կցանկանայի հանդիպել և մի գավաթ սուրճ խմել Ալլա Բորիսովնայի հետ, նույն ինքը՝ Պուգաչովայի:

Վերցրեք ինձնից ամեն ինչ, բացի..․ Հարցրեք, գուցե դրանով էլ կիսվեմ:

Չեմ ընդունում անկոչ խորհուրդներ:

Երբ ես բարկացած եմ, կառավարում եմ հույզերս կամ գոնե փորձում եմ:

Եկեք փորձենք սիրել ինքներս մեզ ամբողջապես, թերություններով ու առավելություւներով հանդերձ: Դժվար է, գիտեմ, բայց փորձենք։