Հատուկ օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել «օրենքով գող» Ժիրոյի մերձավորներից քրեական հեղինակություն «Յայան»

Ոստիկաններն այսօր՝ հուլիսի 23-ին, ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով Մալաթիա վարչական շրջանում հատուկ օպերացիա են իրականացրել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված օպերացիայի շրջանակում Մալաթիայի ոստիկանություն են բերման ենթարկվել 3 հոգի, որոնցից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն՝ «Յայա» մականվամբ 39-ամյա Արմեն Գրիգորյանն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող Ժիրոյի» մերձավորներից է։