Հայ արտադրողներին այսօր դուրս են հանել Մոսկվայի «Tвой дом» առևտրի կենտրոնից

Ի շարունակություն «Ֆուդ Սիթիի» հայատյացության՝ այսօր հայ արտադրողներին դուրս են հանել «Քո տունը» (Tвой дом) առևտրի կենտրոնից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցացիայի համահիմնադիր, «Բիէլլա» մսամթերքի գործարանի կոմերցիոն տնօրեն Էմիլ Ստեփանյանը։

«Դե ինչ, հայ եղբայրներ, այն ամենը, ինչ մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում:

Սպասեք շարունակությանը, նվազեցրեք ձեր բիզնես ռիսկերը արդեն հիմա»,- նշել է նա:

Նշենք, որ «Tвой дом»-ի սեփականատերն է  Արազ Աղալարովը