Երևանում կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող մի քանի քաղաքացու տեղափոխում են եվրոպական չափանիշներին համապատասխան հատուկ բուժտեխնիկայով կահավորված կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցից հատուկ հանդերձանքով զինված բժիշկները մի քանի քաղաքացու ուղեկցեցին շտապօգնության ավտոմեքենա, ովքեր կասկածվում են կորոնավիրուսով վարակվելու մեջ: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նրանք բոլորը տեղափոխվում են եվրոպական չափանիշներին համապատասխան՝ արդեն կահավորված այնպիսի վայր, որտեղ լինելու են բժիշկների հսկողության տակ և ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու համար՝ արդյոք նրան վարակված են կորոնավիրուսով, թե ոչ: SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել Առողջապահության նախարարության տեսակետը նշված լուրի վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում էր, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: «Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին»