Վեց տարբերություն սեքսի և սիրո միջև (լուսանկարներ)

Սեքսի եւ սիրո միջեւ կան որոշակի տարբերությունները։ Երբ կինը եւ տղամարդը սիրում են միմյանց, նրանց սերն ու զգացմունքները երջանկություն են պարգեւում եւ միշտ չէ, որ ամեն ինչ ավարտվում է սեքսով։ Լինում են նաեւ դեպքեր, որ մարդիկ սիրով են զբաղվում առանց սիրելու եւ զգացմունքներ տածելու։ Հետեւաբար կարելի է խոսել այն վեց հատկությունների մասին, որոնցով սերը տարբերվում է սեքսից։

Ճանաչում

Առաջին անգամ երբ կինը եւ տղամարդը հանդիպում են միմյանց, նրանք, հնարավոր է, այնքան էլ լավ չզգա իրենց։ Չէ՞ որ զույգերին ժամանակ է հարկավոր միմյանց ճանաչելու համար։ Իսկ սեքսով զբաղվելու համար պարտադիր չէ սիրել կամ զգացմունքներ ունենալ դիմացինի հանդեպ։ Ֆիզիկական կապը հատուկ զգացողություններ չի պահանջում։

Պարտավորություններ  

Կարծիք կա, որ կարելի է սեքսով զբաղվել առանց պարտավորությունների եւ հարաբերությունների հետագա ընթացքի։ Սակայն եթե կինը եւ տղամարդը սեռական հարաբերություններ են ունենում սիրելով, ապա այն պարզապես ֆիզիկական ակտ չէ, այլ սիրո արտահայտման հիանալի միջոց։

Սկիզբ

Ամեն սկսվում է ոչ թե ննջասենյակում, այ սիրախաղից, երբ կինը եւ տղամարդը հանդիպում են միմյանց եւ նրանց միջեւ զգացմունք ու սեռական ցանկություն է առաջանում։ Սեքսը միայն սեռական ակտը չէ, այն նաեւ իր մեծ ներառում է հարաբերությունների «նախաբանը», երբ զուգընկերները վայելում են միմյանց հետ անցկացրած ամեն մի րոպեն։ Սակայն եթե զուգընկերներին միայն սեքսն է կապում, նրանք չեն ցանկանում գրավել դիմացինին, անել հնարավոր ամեն ինչ նրան գոհացնելու եւ երջանկություն պարգեւելու համար։