Ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված Աղասի Ասատրյանի եղբայրը

Երեկ «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում: Առողջություն փոքրիկին և մայրիկին: Շնորհավորում ենք ծնողներին, հարազատներին, բոլորիս», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը: