Ընգեր, պա բռատսկի մորթում ենք. հրապարակվեցին քրեական հեղինակությունների գաղտնալսումները

 

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով այսօր դատարանում հետազոտվեց քրեական  հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի հեռախոսային խոսակցությունները:

Ի դեպ՝ նախաքննական մարմինը վերծանել է հիշյալ անձանց viber-ի խոսակցությունները: Խոսակցության ժամանակ էլ վերջիններս բողոքում են կապից, ինչպես նաեւ wifi-ից:

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչելորի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել էիսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնԱվելի ուշստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահԲդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Հեռախոսային խոսակցություններում պարբերաբար հայհոյանքներ էին հնչում, վիրավորական արտահայտություններ: Խոսակցություններից պարզ է դառնում, որ նախքան դեպքը Նորատուսցի Ալիկը, Չարբախցի Գեղամը եւ Արմեն Գասպարյանը (Բդո) փորձել են պարզել Մուշեղ Մուշեղյանի տան տեղը: Տան տեղը պարզելու համար գործին խառնել են անգամ բարձրաստիճան ոստիկաններից մեկի փեսային:

 

Շարունակությունն Այստեղ