ՀՀ ոստիկանությանը հաջողվեց լուծել բարդագույն խնդիրը

Պարետի որոշմամբ մայիսի 18-ից դրսում դիմակ կրելու պարտադիր պահանջ էր սահմանվել: Սահմանվել էր նաև տրանսպորտից անվտանգ օգտվելու կանոնները: Կանոնները չպահպանելը ենթադրում է բավական մեծ տուգանք, իսկ վերահսկողությունը վերապահված է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներին: Բայց մինչ գործը տուգանելուն կհասնի, ոստիկանությունը լայնածավալ և պատշաճ իրազեկման աշխատանքեր իրականացրեց, որը կարծես, արդեն իսկ տվել է իր պտուղները:

Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այսօր՝ մայիսի 18-ին մայրաքաղաքում դժվար էր գտնել հասարակական տրանսպորտից օգտվող մարդկանց, կամ վարորդների, որոնք դիմակ ու ձռնոց չկրեին: Այսինքն, կարող ենք հստակ արձանագրել, որ քաղաքացիները ականջալուր են եղել ոստիկանության իրազեկումներին և սկսել են պահպանել անվտանգության բոլոր կանոնները:

Ուրախալի է, որ հսկայածավալ համապետական այս միջոցառման մասին ոստիկանության իրազեկումները հասել է հասարակության բոլոր շերտերին: Համաձայնեք, որ սա նմանը չունեցող առաջին խոշորամասշտաբ և իր տեսակով յուրահատոկ միջոցառում էր, որը, փաստորեն, կարելի է հաջողված համարել: