Գագիկ Ծառուկյանի գործերը ոչ միայն կհիշվեն, այլև կշարունակվեն ու դեռ շատ պտուղներ կտան

Երկրում հայտարարված արտակարգ դրության առաջին իսկ օրվանից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կառույցները՝ հավատարիմ մնալով իրենց իսկ որդեգրած սկզբունքին, կանգնած են երկրի ու ժողովրդի կողքին:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքները չտապալվելու համար պարարտանյութ՝ հողագործներին, սոցիալական փաթեթներ՝ անապահով բնակիչներին, ազատամարտիկներին, տարեցներին: Նաև կապի միջոցներ հեռավոր մարզերի բնակիչների համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք ևս կարողանան կապ հաստատել իրենց հարազատների ու բուժհիմնարկների հետ, տեղեկացնելու իրենց առողջության մասին:
Այս ամենը, սակայն, արվում է լուռ, առանց թմբկահարելու և ոչ թե ինչ-ինչ դիվիդենտներ շահելու համար: Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ անում է դժվար կացության մեջ հայտնվածներին ձեռք մեկնելու համար:

Ավելին այստեղ․․․