«Հանելուկների սենյակ»․ Ռաֆայել Մեգալի «Հովազները» Մոսկվայի ցուցասրահում

Ռաֆայել Մեգալի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1994-ին, երբ նա դեռ 11 տարեկան էր ու սովորում էր Հենրիկ Իգիթյանի մանկական գեղագիտական կենտրոնում։ Ցուցահանդեսը տեղի է ունեցել Կամերային երաժշտության տանը։ Բացման խոսք են ասել արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, նկարիչ Գրիգոր Խանջյանն ու կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը։ Յուրաքանչյուր ոք կերազեր նման մեծությունների ներկայությունը վայելել։ Մեգալը վայելել է։

2017-ին Ռաֆայել Մեգալը Հայաստանը ներկայացրել է Վենետիկի բիենալեում։ «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցահանդեսի համակարգողը իտալացի արվեստաբան Դեմետրիո Պապարոնին էր։ Բիենալեի ցուցադրությունը ներկայացվեց նաև Հայաստանի ազգային պատկերասրահում, որին ավելացավ «Նկարիչն ու իր մայրը» ինստալիացիան։ Մեգալի հովազները գրավել էին պատկերասրահի Որմնանկարների սրահը։ Ի դեպ, որևէ այցելու անտարբեր չի անցել նրանց կողքով։ Արվեստասերները Այվազովսկու կտավներից հետո, ամենաշատը նկարվել են Մեգալի հովազների հետ։

 

Ավելին՝ այստեղ