Հայաստանի ըմբիշները 5 մեդալով են վերադառնում Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքից

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդ հավաքականը մայիսի 4-5-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում մասնակցել է Սուրակատ Ասիյատիլովի անվան միջազգային հուշամրցարին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, երկօրյա պայքարում չեմպիոն է դարձել 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, իսկ 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։

ՀԸՖ-ի հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն ընդգծել է, որ բոլոր տղաներն էլ ունակ էին մեդալ նվաճել: Հաշվի առնելով կորոնավիրուսային երկարատև դադարը՝ մարզիչը գոհ է մնացել բոլորի ելույթներից:

 

Ավելին` այստեղ