Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր, որոնք գուցե չգիտեք

Օդրի Հեփբըրնն ընդամենը 64 տարեկան էր, երբ 1993-ին մահացավ քաղցկեղից: Բոլորը գիտեն, որ նա իր կարիերայի գագաթնակետին դադարեց զբաղվել դերասանությամբ, որպեսզի նվիրվի ընտանիքին և ՅՈՒՆԻՍԵՖ-ում իր աշխատանքին:

10 փաստ նրբագեղության խորհրդանիշ այս դերասանուհու մասին , որոնք դուք գուցե չգիտեք:

1. Հեփբըրն-ը դերասանուհու իրական ազգանունը չէ: Իրականը՝ Օդրի Քեթլին Ռուստոն է. նա սկսել է մականունն օգտագործել 1948թ-ից:

2. Օդրիի երակներով կապույտ արյուն էր հոսում. Նրա մայրը ծագումով հոլանդուհի բարոնուհի էր:

481bb25028a6dac5bd1cd79150a2a70d - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

3. Կինոյում իր հաջողակ կարիերայից առաջ Օդրին բալետով էր լուրջ զբաղվում: Նրա բարոնուհի մայրը, դստերը լավագույն բալետմայստերների մոտ տանելու փող վաստակելու համար նույնիսկ աղախին է աշխատել:

unnamed - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

4. Երկրորդ Համաշխարհայինի տարիներին Հոլլանդիայում ապրելիս,  աղքատության պատճառով, Օդրին ստիպված էր սնվել միայն կակաչների սոխուկներով և խոտերից թխված հացով: Նրա այցեքարտային նրբագեղ նիհարությունն այդ տարիներին առաջացած մարսողական խնդիրների պատճառով է:

unnamed 1 - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]
Օդրին իր 170 սմ հասակով 46 կգ-ից ավել երբեք չի կշռել, իսկ իրանը 50 սմ-ից ավել երբեք չի եղել:

gettyimages 517212570 612x612 1 - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

5. Օդրին բարդույթ է ունեցել և ամաչել է շատ իր ոտքի համարից՝ 41: Այդ նրբագեղ մարմնին 41 համարի ո՞տք: Ասում են՝ հենց դա էլ եղել է պատճառը, որ նրան բալետ չեն վերցրել:

Audrey Hepburn Feet 4743288 960x1212 - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

6. Օդրիի ոտքի հետ կապված ևս մեկ հայտնի պատմություն կա: Հոլիվուդյան աստղերի կոշկակար Սալվատորե Ֆերրագամոյին Օդրին մի անգամ խնդրում է իր համար այնպիսի կոշիկ կարել, որ իր մեծ ոտքը փոքրիկ ու նուրբ երևա՝ ինչպես բալերինայի ոտքը: Ֆերրագամոն մի կոշիկ է ստեղծում՝ բարակ տակացուով ու կլոր քթով և այն անվանում՝ ballerinas:

original - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

 

7. Նրա տնային կենդանին Փիփփի անունով եղնիկն էր: Երբ 1959թ. նկարահանվում էր «Կանաչ կալվածքներ» ֆիլմը, կենդանի վարժեցնողը խորհուրդ տվեց դերասանուհուն փոքրիկ եղնիկին տուն տանել, որ կենդանին սովորի նրան ու նկարահանման ժամանակ իր ետևից վազի: Օդրին արդյունքում սիրահարվեց կենդանուն ու որոշեց նկարահանումներից հետո պահել եղնիկին:

162998 - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

8. Դերասանուհին տիրապետում էր 5 լեզվուների. նա գիտեր անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն ու հոլանդերեն:

9. Ասում են, Օդրին սիրավեպ է ունեցել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի հետ, երբ վերջինս դեռ սենատոր էր: Ջոն Քենեդին մի անգամ խոստովանել է, որ իր սիրելի ֆիլմը «Հռոմեական արձակուրդն» է: Իսկ երբ Քենեդիին սպանեցին, Օդրին էր, որ այդ մասին հայտնեց «Իմ չքնաղ լեդի» “My Fair Lady” ֆիլմի անձնակազմին: Նա խնդրեց բոլորին աղոթել նախագահի համար, այնուհետև գնաց ետնաբեմ, իջեցրեց վարագույրներն ու բարցրաձայն լաց եղավ:

10. 1987 թվականին Օդրին դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: 5 լեզուների իմացությունը նրան շատ օգնեց այս աշխատանքի մեջ:

Նա, ով չի հավատում հրաշքների, իրատես չէ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ամեն օր իսկական հրաշքներ է գործում:

Երբ դերասանուհին մահացավ, այս միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Ջեյմս Պ. Գրանտն ասաց. «Նա դարձել է մեր իսկական գեղեցիկ տիկինը: Ամբողջ աշխարհում երեխաները կորցրեցին իսկական ընկերոջ և հեղինակավոր պաշտպանի»:

aDWGpWN 700b - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

Երջանկությունն առողջ լինելու և կարճ հիշողություն ունենալու մեջ է:
Օդրի Հեփբըրն

 

Օդրին և կինոն

Օդրիի դեբյուտը կինոյում տեղի ունեցավ 1951 թ. «Վայրի վարսակի հացահատիկ/One Wild Oat» ֆիլմով, որին հաջորդում են Օդրիի այցեքարտը դարձած «Հռոմեական արձակուրդներ/Roman Holiday», «Միանձնուհու պատմությունը/The Nun’s Story», «Նախաճաշ Թիֆանիի մոտ/Breakfast at Tiffany’s», «Մանկական ժամանակ/The Children’s Hour», «Ինչպես գողանալ միլիոն/How to Steal a Million» ֆիլմերը:

«Հռոմեական արձակուրդները» ֆիլմում իր դերի համար Օդրին արժանացել է Օսկարի: Ուիլյամ Ուայլերի ռոմանտիկ կատակերգության գլխավոր հերոսուհին Աննա անունով մի արքայադուստր է, որը չի ցանկանում ապրել կարգուկանոնով և ապստամբում է: Աննան հանդիպում է լրագրող Ջո Բրեդլիին և հենց այստեղից էլ սկսվում է ամենահետաքրքիրը: Այս ֆիլմում դերասանուհու խաղընկերն է սիրված դերասան Գրեգորի Պեկը:

maxresdefault 960x540 - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

Օդրին և անձնական կյանքը

Օդրին երբեք էլ սիրո պակաս չի զգացել…
1954 թ. Օդրին նկարահանվում է Բիլի Ուայլդերի «Սաբրինա/Sabrina» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Համֆրի Բոգարտն ու Ուիլյամ Հոլդենը: Այս ֆիլմով հիմք դրվեց Օդրիի և Ուիլյամի հարաբերություններին: Շուտով պարզ դարձավ, որ Օդրին ցանկանում է մայրանալ, իսկ Հոլդենը պատրաստ չէր հայր դառնալ:

Զույգը բաժանվում է:

ea61828b1e93848cf9b3eb800104dc31 - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

Կյանքում ամենակարևոր աշխատանքը մայր լինելն է:
Օդրին՝ մայրության մասին

 

Օդրին համոզված էր, որ յուրաքանչյուր կին պետք է զգա մայրության բերկրանքը: Շուտով դերասանուհին ամուսնության առաջարկություն է ստանում իր կոլեգաներից մեկի՝ դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Մել Ֆերերի կողմից:
1954 թ. սեպտեմբերի 24-ին զույգն ամուսնանում է:

gettyimages 3062511 square 960x960 - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

Նրանց միջև 12 տարվա տարբերություն էր, բայց հոգ չէր, քանի որ ի դեմ Մելի` Օդրին գտավ իր կողակցին և այն տղամարդուն, որը ամեն ինչի պատրաստ է սիրելիի համար:
Բազմաթիվ փորձերից և հիասթափություններից հետո Օդրին հղիանում է: Զույգը 7-րդ երկնքում էր. 1960 թ. հունվարին լույս աշխարհ է գալիս նրանց որդի Շոնը:
Հանուն ընտանիքի ամեն ինչի պատրաստ Օդրին հրաժարվում է կարիերայից և իրեն ամբողջությամբ նվիրում է Շոնի դաստիարակությանը:

audrey hepburn son - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

audrey hepburn son sean ferrer legal battle 960x640 - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

Երջանիկ աղջիկներն ամենագեղեցիկն են:
Օդրի

Օդրին երջանիկ էր, սակայն այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ. չնայած որդու լույս աշխարհ գալուն` Օդրիի և ամուսնու՝ Մելի հարաբերությունները գնալով վատանում էին. դերասանուհին կտրականապես դեմ էր ապահարզանին, քանի որ չէր ցանկանում որդուն ենթարկել այն նույն ապրումներին, ինչին ենթարկվել է ինքը՝ ծնողների բաժանումից հետո:
Ամուսնությունը փրկելու համար Օդրին փորձում էր նորից հղիանալ, սակայն նրա փորձերը ձախողվում են:

Օդրին չէր հասկանում, թե ինչ է կատարվում ամուսնու հետ. Մելն անտարբեր էր Օդրիի հանդեպ և ամուսնությունը փրկելու համար ոչինչ չէր անում: Եվ հանկարծ…

Երբեք չզղջաք այն ամենի համարինչը ձեզ ժպիտ է պարգևել:
Օդրի

…օրերից մի օր Օդրին իմանում է, որ ամուսինը տարված է այլ կնոջով:
Սա վերջն էր. զույգը բաժանվում է:

Սրանով դերասանուհու սիրային արկածները չեն ավարտվում և Օդրին հանդիպում է հոգեբան Անդրեա Դոտիին, որը Հեփբըրնից 10 տարի փոքր էր:

da8a7a9b3d15cbad01f72b37bfc09f80 - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

Հետագայում Անդրեան խոստովանել է, որ դեռ «Նախաճաշ Թիֆանիի  մոտ» ֆիլմի ժամանակներից սիրահարված է եղել Օդրիին: Զույգը սկզբում շատ երջանիկ էր, անգամ Շոնը՝ Օդրիի որդին, շատ էր սիրում խորթ հորը:
Օդրին, սակայն, նորից էր ուզում մայրանալ: Երկար սպասումներից հետո լույս աշխարհ է գալիս Լյուկը՝ դերասանուհու երկրորդ որդին:

article 2394555 1B49CDEB000005DC 705 634x809 - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]34e0c938a74c3dc5561a0d625539637b - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

Ժամանակի ընթացքում Անդրեայի հետ հարաբերությունները սկսում են ճաքեր տալ, և նույնիսկ Լյուկի գոյության փաստը չի օգնում ամուսիններին: Եվ այսպես, մի որոշ ժամանակ անց Օդրին և Անդրեան բաժանվում են:

Դու չես կարող սեր մուրալայն երկնքի նվերն է Քեզորը կարող է և չլինել:
Օդրի

Օդրին երրորդ անգամ է ամուսնանում. այս անգամ նրա ընտրյալն էր դերասան Ռոբերտ Ուոլդերսը:

methode times prod web bin ab677d2a 8e81 11e8 8c1a b63727488402 960x640 - Օդրի Հեփբերն. բացառիկ լուսանկարներ և փաստեր [որոնք գուցե չգիտեք]

Օդրին իսկապես երջանիկ էր. ամուսինը խենթի պես սիրում էր նրան: Օդրին նկարահանվում է նոր ֆիլմերում, մասնակցում է երեկույթներին, սկսում է համագործակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, իսկ սիրելին՝ հոգ է տանում նրա մասին և ամենուրեք ուղեկցում է նրան:

Գեղեցիկ ծերանալը շատ կարևոր է:
Օդրի

 

Իմ ամենամեծ հաղթանակն ինքս իմ հետ ապրելուիմ թերություններն ընդունելու կարողության մեջ էԵս շատ հեռու եմ կատարյալ մարդու կերպարիցբայց ես եկել եմ այն եզրակացությանոր իրականում այդքան էլ վատը չեմ:

Օդրին ՝ իր մասին

Աավելին` այստեղ