Խորեն Լևոնյանը և Լիկա Մեսրոպյանն ամուսնալուծվել են

Starnews-ին հայտնի է դարձել, որ դերասան Խորեն Լևոնյանը և դերասանուհի, գործարար Լիկա Մեսրոպյանն ամուսնալուծվել են: Ըստ տեղեկությունների նրանք երկար ժամանակ է, ինչ միասին չեն, սակայն չեն շտապում հանրայնացնել դա: Լիկան հազվադեպ է հարցազրույցներ տալիս, ավելին՝ խնդրում է անձնականին վերաբերող հարցադրումներ չանել, իսկ Խորենը, առհասարակ, խուսափում է հարցազրույցներից:

Նշենք, որ Լիկան տարիներ առաջ հանդես էր գալիս որպես դերասանուհի, խաղում էր թատրոնում, սակայն հետագայում սկսեց զբաղվել գործարարությամբ՝ նշելով, որ արվեստում մեծ հիասթափություններ է ունեցել: Վերջերս Լիկան խոստովանել է, որ շուտով կրկին ներկայանալու է որպես դերասանուհի:

Լիկան և Խորենը որդի ունեն:

Նա Խորեն Լևոնյանի երկրորդ կինն էր, մինչ այդ Խորենն ամուսնացած էր բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանի  հետ: Նրանք որդին ունեն:

Բա իմացա՞ր - Bravo.am

Հավելենք, որ ավելի վաղ էին տարածվել խոսակցություններ, որ Լիկան և Խորենն ամուսնալուծվել են, սակայն Լիկան հերքել էր խոսակցությունները:

«Արդեն սովորել ենք, որ պարբերաբար նման խոսակցություններ են տարածվում: Նորմալ եմ վերաբերում դրան, բնական է, որ պետք է բացասական խոսակցություններ տարածվեն, թեև արդեն հետաքրքիր չէ: Մեկ տարի առաջ էլ էին նման բան ասում»,- հարցազրույցներից մեկում ասել էր Լիկան:

Ավելին՝ այստեղ