Հայաստանի երիտասարդ ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

 

Մայիսի 17-ից 25-ը Հյուսիսային Մակեդոնիայում անցկացվելու են ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությունները: Սկոպյեում առաջինը մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին:

Հայաստանը կներկայացնեն 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, 61 կգ՝ Ռազմիկ Պապիկյանը, 65 կգ՝ Հրաչյա Մարգարյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը, 79 կգ՝ Արման Ավագյանը եւ 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյանը:

Հունահռոմեականները ներկայացված կլինեն բոլոր 10 քաշային կարգերում: Նրանք են. 55 կգ՝ Աշոտ Մխիթարյան, 60 կգ՝ Տիգրան Մինասյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Գուրգեն Ալեքսանյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 77 կգ՝ Սամվել Գրիգորյան, 82 կգ՝ Գագիկ Հակոբյան, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Ալբերտ Եղիկյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան: