ՈՒշադրություն.Պետությունը նոր կետով աջակցություն է բաժանում..Ովքեր կարող են օգտվել

Կառավարության նիստին ներկայացվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը։ Միջոցառման կարևորության և նպատակի մասին ներկայացրեց նախարար Զարուհի Բաթոյանը։

 

«Այս միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի առավել տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Տուժած ոլորտներ են համարվում հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, նախադպրոցական կրթություն, մասնավոր մանկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեություն, սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն՝ մշակույթի, սպորտի, երաժշտության, պարի բնագավառում , ստեղծագործական արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն և խաղատների գործունեություն»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

 

Ավելին