Այ սատկած առյուծ քշող. Նիկոլ Փաշինյանն Արարատ է գնացել Ռոբերտ Քոչարյանի նկարով

Նիկոլ Փաշինյանն Արարատի մարցի Հովտաշեն գյուղում է: Այստեղ նա խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին:

Փաշինյանը խոսեց Քոչարյանի հայտարարության մասին, որ պետական բարձրաստիճան պաշտոնի հավակնողները պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության: Նա ցույց տվեց Քոչարյանի նկարը՝ հայտարարելով, որ դա ասում է նա, ով մասնագիտացասծ է սատկած առյուծ քշելու մեջ. «Այս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել: Այդ շատ լավ գաղափար է, որ ՀՀ-ում ղեկավար պաշտոնների հավակնողներին հոգեբուժական փորձաքննության ենթարկեն: Եթե այդ պրակտիկան 1998 թվականին լիներ, ենթադրվում է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործություն չէր լինի: Ենթադրվում է, որ «բարև Ռոբ» ասելու համար զուգարանում չէին ծեծի»:

Փաշինյանը Քոչարյանին անվանեց անեկդոտային կերպար՝ հավելելով, որ նա խեղճ, բարդույթավորված մարդ է:

Նա նաև ասաց, որ Քոչարյանը խնդիրներ ունի հայոց լեզվի հետ