Նիկոլ Փաշինյանն այսօր գնում է «տուն»

Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ է անցկացնելու Տավուշի մարզում ու լինելու է նաև հարազատ Իջևանում: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով, թե որ ժամին որտեղ է լինելու:

«Հունիսի 11-ին ուղեւորվում ենք Տավուշի մարզ.

10:30 Դիլիջան (Մշակույթի տան հարակից հրապարակ)

11:10 Հաղարծին

13:00 Բերդ (Քաղաքապետարանի հարակից հրապարակ)

15:30 Բերդավան (Մշակույթի տան հարակից հրապարակ)

16:30 Նոյեմբերյան (Ազատության հրապարակ)

17:40 Աչաջուր համայնք (Մշակույթի տան հարակից հրապարակ)

19:00 Իջեւան (Ազատամարտիկների հրապարակ)

Սիրելի տավուշցիներ, սպասում ենք ձեզ հետ հանդիպումներին»,-գրել է նա: