Բժիշկ Մանասյանի ջախջախիչ պատասխանը՝ Թոխատյանին և մյուսներին

Հիշեցնենք, որ դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանը միացել է գույքահարկի գծով նոր կարգավորումների դեմ սկսած ակցիային․․․

Դերասանը գրել էր՝ «Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից․․․

Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին․․․

ՄԻԱՑԵՔ ԱՅՍ ՖԼԵՇՄՈԲԻՆ՝ ՏԵՂԱԴՐԵԼՈՎ ՁԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆ ՈՒ ԱՅՍ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՖԲ ԷՋՈՒՄ՝

«Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։
ԵՍ ԲՆԻԿ ԵՄ ԵՎ ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է»»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թոխատյանը․․․

Բժիշկ Հայկ Մանասյանն անդրադարձել է այս գրառմանն ու նշել՝

Քանի՞ արձան գիտեք Երևանում, ,,բնիկ երևանցիների,, պատվին կանգնեցված։ Քանի՞ փողոց է Երևանում անվանակոչված ,,բնիկ,, երևանցիների անունով․․․

Կոմիտասի անվան պանթեոնում քանի՞ ,,բնիկ,, երևանցի է հանգչում․․․

Ու երբ պիտի հասկանաք, որ մայրաքաղաքը ,,ձեր քուչեն,, չի, ու համաքաղաքացին դա քուչեցին չի․․․

Դուք կարող եք ,,բնիկ,, լինել ձեր քուչում։ Քուչից դուրս, քաղաքը բոլորինս է, Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆԸ․․․

Հավելենք նաև, որ շատերը կարծում են թե Թոխատյանը և մյուս հայտնիները պարզապես ի նկատի են ունեցել այն, որ ցանկացած բնակավայրում կան բնիկներ և նորաբնակներ․․․

Մայրաքաղաքի հիմքը դրվել էր 1920-ականներին, հետևաբար այդ ժամանակվա բնակիչներից են սերում այսօրվա բնիկները։ Առանց պաթոսի։ Պարզապես՝ բնիկները․․․

Հետո Երևանը հարստացավ նորաբնակներով, որոնք անշուշտ, նույնպես քաղաքացիներ դարձան և այդպես շարումակ։ Բնիկներն իրենց տեղերում, նորաբնակներն՝ իրենց․․․