Գոհար Ավետիսյանի կազմվածքը մարմնի պլաստիկ վիրահատությունից առաջ և հետո

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկարներ է տեղադրել ու ցույց տվել, թե ինչպիսին է եղել մարմնի պլաստիկ վիրահատությունից առաջ և ինչպիսին է հիմա:

«Այսօր էլ վիրավորանքներով շատ նամակներ եմ ստանում, թե, իբր, ալարկոտ արարած եմ, որ մարմնի պլաստիկ վիրահատության եմ դիմել: Երբ ինձ նայում եմ առաջ և հիմա, հասկանում եմ, որ ճիշտ եմ արել»,- լուսանկարներին կից գրել է նա:

Նշենք, որ Գոհարը մարմնի պլաստիկ վիրահատության էր դիմել նախորդ տարի: Նա խոստովանել էր, որ միշտ բարդութավորվել է ավելորդ քաշից և իր կազմվածքից: Որդու ծննդից հետո Գոհարը կրկին գիրացել էր: Նա ընդգծել էր, որ պլաստիկ վիրահատության միջոցով ոչ թե ազատվել է ավելորդ քաշից, այլ փոխել է կազմվածքը:

Ավելի վաղ դիմահարդարը նաև հայտնել է, որ աշնանը կանի մարմնի երկրորդ պլաստիկ վիրահատությունը:

Այս պատմությունը թիթեռ դառնալու մասին երազող թրթուրի մասին է». Գոհար  Ավետիսյանի տեսանյութը՝ նիհարելուց ու մարմնի պլաստիկ վիրահատության ...