ԱՄՆ-ը ոչնչացնելու է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 60 միլիոն չափաբաժին

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ամերիկյան Johnson & Johnson-ը ստիպված է ոչնչացնել դեղամիջոցի 60 միլիոն չափաբաժին՝ Բալթիմորի գործարաններից մեկում տեղի ունեցած սխալի պատճառով, հաղորդում է The New York Times-ը:

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վերահսկման վարչությունում կարծիք են հայտնել, որ պատվաստանյութերի բազմաթիվ խմբաքանակներ կարող են վարակիչ լինել և, հետևաբար, ոչ պիտանի:

Johnson & Johnson-ի համար պատվաստանյութ արտադրող Emergent BioSolutions կազմակերպությունը դադարեցրել է դրա արտադրությունը, քանի որ դեղամիջոցի բաղադրիչները պատահաբար խառնվել են AstraZeneca պատվաստանյութի հետ:

Ներկայումս վարչությունը փորձարկում է Բալթիմորում արտադրված AstraZeneca-ի միլիոնավոր չափաբաժինները՝ թերությունների հայտնաբերման համար: