Մամուլում ակտիվորեն սկսել է տարածվել մի լուսանկար, որտեղ Էրդողանը խոնարհվում է Բայդենի առաջ

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումից հետո միջազգային մամուլում ակտիվորեն սկսեց տարածվել մի լուսանկար, որտեղ Էրդողանը խոնարհվում է Բայդենի առաջ։

Թուրք գրող և լրագրող Մուրաթ Յեթքինը, անդրադառնալով լուսանկարի պատմությանը, պնդում է, որ Թուրքիայի նախագահը չի խոնարհվել Բայդենի առաջ, իսկ լուսանկարը պարզապես անհաջող կադրի շահարկում է։

«Հանդիպման ժամանակ Բայդենը մոտեցավ Էրդողանին և քովիդի կանոններին համապատասխան՝ բռունցքը մեկնեց բարևելու համար։ Իսկ Էրդողանը անսպասելիությունից չհասցրեց ոտքի ելնել և նստած տեղից մեկնեց բռունցքը։ Ահա, այդպես է առաջացել այդ լուսանկարը։

Մինչդեռ արևմտյան մամուլը այնպես է օգտագործում Էրդողանի՝ իբրև թե Բայդենի առաջ «խոնարհված» լուսանկարը, կարծես դրանով ցանկանում են Էրդողանին ցավ պատճառել», — գրում է թուրք լրագրողը։

Հոդվածի հեղինակը հիշեցրել է նմանատիպ մեկ այլ միջադեպ, երբ Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենք Էջևիթի հետ զրույցի ընթացքում Բիլլ Քլինթոնը չափազանց բարձրահասակ չերևալու համար հենվել էր բազմոցին։ Այդ տեսարանը պատկերող լուսանկարը թուրք ազգայնական–պահպանողական քաղաքական գործիչների կողմից խիստ քննադատության էր արժանացել։

ermenihaber