Մահացել է «Դիսկո պարողը» ֆիլմի դերասանը

Մումբայում 98 տարեկան հասակում վախճանվել է հնդիկ դերասան եւ հասարակական գործիչ Չանդրաշեքհարը: Այդ մասին գրում է India Today-ը՝ վկայակոչելով նրա ազգականներին։

Հրատարակության տվյալներով՝ նրա մահվան պատճառը դարձել են տարիքային հիվանդությունները:

Չանդրաշեքհարը ծնվել է 1922 թվականի հուլիսի 3-ին Հնդկաստանում: Նրա դերասանական կարիերայի բարձրակետը եղել է 50-60-ական թվականները: Նա նկարահանվել է 172 ֆիլմերում: Դերասանն առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Դիսկո պարողը» ֆիլմում (1982 թվական) խաղացած դերից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: