Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հունիսի 19-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Գայի պողոտայի վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ երթևեկելի գոտի՝ ըստ կից ներկայացված սխեմայի: