Արդեն հայտնի է, թե Ռուսաստանը առաջինը ում հետ կսկսի իր ավիաչվերթները

946228 19.08.2011 Российский среднемагистральный пассажирский самолет Ту-214 во время показательных полетов на Международном авиационно-космическом салоне "МАКС-2011". Валерий Мельников / РИА Новости

Հայաստանը կարող է դառնալ առաջին երկրներից մեկը, որի հետ Ռուսաստանը կվերսկսի ավիաչվերթները։ Ռուսական իշխանությունները դիտարկում են ԱՊՀ ուղղություններով թռիչքները վերականգնելու հարցը, հայտնում է «Գազետան»։

Երկրի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները (որոնց թվում է նաև Հայաստանը – խմբ.) համարվում են մոտակա արտերկիր, ինչի շնորհիվ այդ երկրների հետ ավիահաղորդակցությունը կարող է բացվել ավելի շուտ։ Ժամկետներ նախարարը չի հայտնել։

Ռուսաստանը միջազգային ավիահաղորդակցությունը դադարեցրել է մարտի 27-ից՝ այլ երկրներից վարակը ներս չբերելու համար։ Այս ընթացքում ուղևորափոխադրման եզակի դեպքեր են թույլատրվել, մասնավորապես նաև Հայաստանի քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար։